Կենսաթոշակային բարեփոխումները հայկական իշխանությունների ուշադրության կենտրոնում են

19 փետրվարի 2011 - 12:20 AMT  23:14 GMT
Հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու մասին օրենքը, իսկ 2014-ին երկրի քաղաքացիները պարտավոր են լինելու միանալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այդ ուղղությամբ երկրի կառավարությունը գործադրում է բոլոր ջանքերը` ժամանակին բարեփոխումներն իրագործելու համար:

Երկպալատանի խորհրդարան. Պատրա՞ստ են արդյոք Հայաստանը և սփյուռքը

19 փետրվարի 2011 - 12:02 AMT  23:14 GMT
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է շտկումներ կատարել Սահմանադրությունում, որոնք ենթադրում են Հայաստանի խորհրդարանում տեղեր սփյուռքի ներկայացուցիչների համար, Հայաստանում առաջացրել է լայն հասարակական արձագանք: Նման քայլի նպատակահարմարության մասին կարծիքները հայ հասարակությանը բաժանել են երկու մասի՝ այդ գաղափարաի կողմնակիցների և հակառակորդների:

Որքան էլ տարածաշրջանը փոխվի, Հայաստանն Իսրայելի համար ռազմավարական հետաքրքրություն չի ներկայացնում

18 փետրվարի 2011 - 13:30 AMT  23:14 GMT
Ադրբեջանը կանգնած է խախտում կատարելու սահմանագծին` փորձելով պահել իրեն իր կողմից հորինված «տարածաշրջանի մեծ էներգետիկ գերտերության» կարգավիճակում: Պաշտոնական Բաքվի բլեֆը դեռևս անցնում է, կամ մեզ թվում է, որ անցնում է, քանզի տարաբնույթ տեղեկատվությունը հայկական ԶԼՄ-ների կողմից ընդունվում է որպես իրականություն: Այն ամենն, ինչ անում է աշխարհի ցանկացած այլ երկիր, որի հետ Հայաստանը նույնիսկ ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, Երևանում ընդունվում է համարյա որպես բարեկամական հարաբերությունների ակտ:

Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատումը վտանգավոր միտում է հայ կանանց շարքում

11 փետրվարի 2011 - 12:02 AMT  23:14 GMT
Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, ծնելիության ցածր մակարդակը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից է: 2003-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2003-2015թթ. Մոր և մանկան առողջության պահպանության ռազմավարության հաստատման մասին, որում, մասնավորապես , ասվում է. «Մայրական և վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մեջ մտնում է աբորտների դեմ պայքարը, այդ թվում՝ արհեստական վիժումների կանխումը, ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների խրախուսումը, առողջ սեռական կյանքի քարոզչությունը»: Ռազմավարության նպատակներից է՝ մինչև 2015-ը նվազեցնել արհեստական վիժումների մակարդակը մինչև 30 տոկոս:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2011-ը սկսեց պարտությամբ

10 փետրվարի 2011 - 12:03 AMT  23:14 GMT
Ֆուտբոլ. Փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ի վարկանիշում 62-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր ուժերը չափեց հարևան Վրաստանի ֆուտբոլիստների հետ, որը վարկանիշով 71-րդն է և 2010 թվականին ոչ մի հանդիպում չի պարտվել:

2010թ. Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ, սակայն պետական ֆինանսավորումը նախկին մակարդակում է

6 փետրվարի 2011 - 17:13 AMT  23:14 GMT
2010թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում ՏՏ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 1.7 տոկոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ էկոնոմիկայի մամլո ծառայությունում: Միևնույն ժամանակ, շրջանառությունը ՏՏ ոլորտում կազմել է 150 մլն դրամ, ինչը 15,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ (129,9 մլն դոլար): Հայաստանում ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 5 հազար մարդ, այդ ոլորտում գործում է 197 ընկերություն: Մինչդեռ, ՏՏ ոլորտի զարգացմանը 2011թ. հատկացվել է նույնքան, որքան 2010թ.՝ 80 մլն դրամ: 2009-ին այդ ոլորտին կառավարությունը հատկացրել է 200 մլն դրամ:
---