Ֆոնդային ինդեքսներն ու եվրոպական արժույթների գնանշումներն այս շաբաթ նվազել են

10 հոկտեմբերի 2011 - 11:32 AMT  02:39 GMT
Հանգստյան օրերին Հունաստանի կառավարությունը հայտարարեց որ, ի վիճակի չէ նվազեցնել իր ծախսերը` համաձայն օտարերկրյա վարկառուների հետ պայմանավորվածության: Իսկ վերջինները, Աթենքին հաջորդ տրանշ տրամադրելու հարցը կասկածի տակ են դնում: Համապատասխանաբար, ներդրողները սկսեցին վաճառել բոլոր հնարավոր եվրոպական ակտիվները, քանի որ հունական դեֆոլտի վտանգը դարձավ ավելի քան հնարավոր: Այդ մասին ասվում է FOREX CLUB-ի վերլուծաբան Բորիս Վերդյանի հոդվածում:
Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցում

Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցում

1 հոկտեմբերի 2011 - 18:27 AMT  02:39 GMT
2011-ի մարտի 28ին Վրաստանի տարածքում Մցխեթայի շրջանում Հայաստան եկող ինտերնետ մալուխները կտրվել էին։ Ինչպես հետագայում հայտնեցին, 75 ամյա վրացի տատիկը պղինձ փնտրելու նպատակով հողը փորելիս վնասել էր մալուխը։ Կնոջը բերման ենթարկեցին և հարուցեցին քրեական գործ։ Սա այս տարի Հայաստան եկող ինտերնետային մալուխների վթարներից ամենախոշորն էր, որին հաջորդեց ևս մի դեպք, այս անգամ Հայաստանի տարածքում։ Այս երկու վթարների արդյունքում Հայաստանի մեծ մասը զրկվել էր ինտերնետից։

ՀԱԿ վերջին հանրահավաք. Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական և ներքաղաքական նոր ուղերձները

24 սեպտեմբերի 2011 - 16:29 AMT  02:39 GMT
Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը, որը հերթական անգամ հավաքեց արդեն ավանդական դարձած մի քանի հազար ցուցարարների, սակայն տեղի ունեցած հանրահավաքում ավելի կարևոր էին ՀԱԿ ղեկավարների ելույթները, մասնավորապես, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի: ՀԱԿ առաջնորդն իր ելույթում մի շարք ուղերձներ հղեց ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ Հայաստանի իշխանություններին և հասարակությանը:
Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքը

Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքը

10 սեպտեմբերի 2011 - 16:56 AMT  02:39 GMT
Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն:
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

7 ապրիլի 2011 - 14:59 AMT  02:39 GMT
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:
---