ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հունիսի 18-19 Երեւանում կկայանա Պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի (ՊԲՀՎ) առաջին նիստը աշխարհի տարբեր երկրներից հայազգի խորհրդարանականների մասնակցությամբ: Համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ 70 հայ պատգամավորներ աշխարհի 25 երկրներից, ինչպես նաեւ Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի արտերկրյա անդամներ: Այսօր, հունիսի 17-ին համաժողովի մասնակիցների պատվիրակությանը ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ ՊԲՀՎ հիմնադրման գաղափարը պատկանում է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---