ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՓԱԿՈՒՂԻ Է ՄՏԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՊԱՏՃԱՌՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իլհամ Ալիեւի իշխանության գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի է մտել: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով` «Իլհամ Ալիեւն իշխանության է եկել ռազմական հռետորության միջոցով»: Արիֆ Յունուսովը նշել է, որ հենց Իլհամ Ալիեւն է բազմիցս կոչ արել Ադրբեջանի հասարակական կազմակերպություններին հրաժարվել Հայաստանի հետ ցանկացած շփումներից: Նրա խոսքերով` Իլհամ Ալիեւը հաճախ հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, դրանով իսկ արգելակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---