Փարիզում 8 գրոհային է ոչնչացվել. Ֆրանսիան փակում է սահմանները

Փարիզում 8 գրոհային է ոչնչացվել. Ֆրանսիան փակում է սահմանները

PanARMENIAN.Net - Փարիզում ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտնել է իտալական Sky Tg24 հեռուստաալիքը:

ԻՊ հայտարարության մեջ ասվում է, որ կատարվածը վրեժ է Սիրիայի համար. «Սա Ֆրանսիայի սեպտեմբերի 11-ն է»: Պաշտոնական տվյալներ ահաբեկչությունների կազմակերպիչների մասին դեռ չկան:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, Բատակլան թատրոնում, Ստադ դե Ֆրանս ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 153 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են շրջում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:

Ոչնչացվել է 8 գրոհային: 8 սպանվածից 7-ի վրա «շահիդի գոտի» է եղել: 4 ահաբեկիչ սպանվել է «Բատակլան» համերգասրահում, որտեղ 1,5 հազար մարդ պատանդ էր վերցվել` 3-ը պայթուցիկ են գործի դրել, մեկին ոստիկանությունն է գնդակահարել, ևս 3-ը` սպանվել են մարզադաշտից ոչ հեռու, ևս մեկը սպանվել է Փարիզի արևելյան մասում:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է սահմանների փակման մասին: Երկրի օդանավակայանները բաց կմնան, սակայն անվտանգության միջոցները կխստացվեն, հայտնել է Guardian-ը:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ցավակցությունն է հայտնել Փարիզում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և դատապարտել այդ գործողությունները:

«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»,- ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունում:

Կարդացեք նաև՝ Փարիզում 7 ահաբեկչությունը 153 հոգու կյանք է խլել․ Ֆրանսիայում արտակարգ դրություն է

Նալբանդյան. Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---