Նալբանդյան. Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին

Նալբանդյան. Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին

PanARMENIAN.Net - ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ցավակցությունն է հայտնել Փարիզում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և դատապարտել այդ գործողությունները:

«Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»,- ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունում:

Աշխարհի առաջնորդները իրենց աջակցությունն են հայտնում է Փարիզին: Առաջինն արձագանքել է Փարիզի հիմնական դաշնակից Բեռլինը: ԱՄՆ նախագահ Օբաման հանդես է եկել պաշտոնական հայտարաւոթյամբ նույնիսկ Օլանդի հայտարարությաւնից առաջ` խոստանալով «ցանկացած անհրաժեշտ աջակցություն»:«Ռուսաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային սպանությունները և պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ ահաբեկչական հանցագործությունների հետաքննության գործում»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հանձարկում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, Բատակլան թատրոնում, Ստադ դե Ֆրանս ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյան հարձակումների ընթացքում զոհվել է 153 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են շրջում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված։

Փարիզի «Բատակլան» համերգասրահում համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ականատեսները պատմել են, թե ինչ է կատարվել համերգասրահում գործողության ժամանակ, հայտնում է ru.euronews.com-ը։

«Մտան մի քանի մարդիկ և սկսեցին կրակել անմիջապես մուտքի մոտից։ Կրակում էին մարդկանց վրա՝ բացականչելով՝ «Ալլահ Աքբար»։ Ես լսում էի, թե նրանք ինչպես են լիցքավորում զենքերը։ Համերգը դադարեցվեց, բոլորը պառկեցին գետնին։ Նրանք շարունակում էին կրակել մարդկանց վրա։ Դա դժոխք էր»,- հեկեկալով պատմել է ականատեսներից մեկը։ «Ես բռնեցի մայրիկիս ձեռքը, և մենք պառկեցինք գետնին։ Հետո մենք վազեցինք ելքի մոտ։ Դա սարսափելի էր»,- պատմել է մեկ այլ ականատես՝ նշելով, որ չի հասցրել նորմալ տեսնել հարձակվողներին, հայտնում է Tert.am-ը

Երկրի սահմանները, որոնց վերահսկողությունն ավելի վաղ խստացվել էր, կփակվեն։ Փարիզեցիները սոցցանցերում իրենց վիճակի մասին տեղեկություններով են փոխանակվում` Facebook-ն առաջարկում է երկրում գտնվողներին տեղեկացնել, որ իրենք ողջ են։

Ահաբեկչությունները պարալիզացրել են Փարիզի տրանսպորտային համակարգը։ Բատակլան թատրոնի մոտակայքով անցնող մետրոյի 5 ճյուղը չի գործում, կանգնեցված է նաև ավտոբուսների աշխատանքը։ Տեղի ոստիկանությունը Փարիզի բնակիչներին կոչ է արել տանից դուրս չգալ առանց հույժ անհրաժեշտության։ Լրացուցիչ զորակոչվել է 1500 զինծառայող:

Նոյեմբերի 14-ին քաղաքում չեն գործելու դպրոցներն ու համալսարանները, հետաձգվել են բոլոր ժամանցային ծրագրերը։ Մարել են Էյֆելյան աշտարակի լույսերը` որպես հարգանքի նշան զհովածների հիշատակին:

Շատերն աննախադեպ ահաբեկչական հարձակման պատասխանատու են համարում ծայրահեղական իսլամիստներին, մինչդեռ Ֆրանսիայի մահմեդականների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` դատապարտելով կատարվածը: Դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել պատասխանատվությունը:

Վերլուծաբաններն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կատարվածը կապում են Կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովի նախապատրաստման հետ, որը մեկնարկելով նոյեմբերի 30-ին Փարիզում, գրեթե 2 շաբաթ պետք է տևի:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---