Փարիզում 7 ահաբեկչությունը 153 հոգու կյանք է խլել․ Ֆրանսիայում արտակարգ դրություն է

Փարիզում 7 ահաբեկչությունը 153 հոգու կյանք է խլել․ Ֆրանսիայում արտակարգ դրություն է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հանձարկում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, Բատակլան թատրոնում, Ստադ դե Ֆրանս ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյան հարձակումների ընթացքում զոհվել է 153 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են շրջում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված։

Ըստ երկրի ղեկավարության, 112 մարդ զոհվել է հատուկ ջոկատայինների կողմից ազատագրված թատրոնի շենքում, հայտնում է Lenta․ru-ն։

Մարդկանց ուղղությամբ 4 անգամ կրակ է բացվել, Բատակլանում քաղաքացիներ էին պատանդ վերցվել, ստադիոնի մոտակայքում էլ 3 պայթյուն որոտացել։

Ստադ դե Ֆրանս ստադիոնում Ֆրանսիայի ու Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումն էր, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նրան միանգամից տարհանել են, երբ ստադիոնի մոտակայքում պայթյուններ են սկսվել։

Բատակլանում 3 ահաբեկիչ է սպանվել, ևս երկու մահապարտ իրենց պայթեցրել են ստադիոնում։

Երկրի սահմանները, որոնց վերահսկողությունն ավելի վաղ խստացվել էր, կփակվեն։ Փարիզեցիները սոցցանցերում իրենց վիճակի մասին տեղեկություններով են փոխանակվում` Facebook-ն առաջարկում է երկրում գտնվողներին տեղեկացնել, որ իրենք ողջ են։

Ահաբեկչությունները պարալիզացրել են Փարիզի տրանսպորտային համակարգը։ Բատակլան թատրոնի մոտակայքով անցնող մետրոյի 5 ճյուղը չի գործում, կանգնեցված է նաև ավտոբուսների աշխատանքը։ Տեղի ոստիկանությունը Փարիզի բնակիչներին կոչ է արել տանից դուրս չգալ առանց հույժ անհրաժեշտության։

Նոյեմբերի 14-ին քաղաքում չեն գործելու դպրոցներն ու համալսարանները, հետաձգվելու են բոլոր ժամանցային ծրագրերը։

Այժմ, մի շարք այլ վարկածների շարքում, դիտարկվում է նաև իսլամիստական հետքի հնարավորութունը։ Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների, ահաբեկչություններից գոնե մեկը գործել է ինքնասպան հանցագործ։ Եվս մեկ վարկած կա, որը պետք է ստուգվի՝ թատրոն ներխուժած ահաբեկիչներից մեկը գոռացել է՝ «այն ամենը, ինչ կատարվում է, ձեր նախագահի մեղքն է»։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---