Ոստիկանությունը հերքել է ընտրատեղամասերից մեկում կրակոցների մասին տեղեկատվությունը

Ոստիկանությունը հերքել է ընտրատեղամասերից մեկում կրակոցների մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հերքում է այն տեղեկատվությունը, թե ընտրատեղամասերից մեկում կրակոցներ են հնչել:

Համաձայն զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության, ընտրողներից մեկը հայտնել է, թե անհայտ անձը հայհոյելով մտել է Հարավ-Արևմտյան թաղամասի ընտրատեղամասերից մեկն ու սկսել ատրճանակով կրակել: Հավաքվածները խուճապահար փախել են: Ժամանակին հասած ոստիկանները ոլորել են նրա ձեռքերն ու տարել:

Ոստիկանությունը տեղեկացնում է, թե ստուգումներով պարզվել է, որ Հարավ-Արևմտյան թաղամասի, ինչպես և հանրապետության որևէ ընտրական տեղամասում նման միջադեպ չի եղել, և տեղեկատվությունը ակնհայտ սուտ է: Ըստիկանությունը նաև կոչ է արել հրապարակել միայն հավաստի տվյալներ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պիտի մասնակցի գրանցված 2 մլն 550 հազար 323 ընտրողի առնվազն 25%-ը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ: Նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

Կարդացեք նաև՝ Հայաստանը քվեարկում է Սահմանադրության փոփոխությունների համար (թարմացվող)

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 622.643 ընտրող կամ ընտրողների 24.26%-ը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---