Bloomberg-ը ՀՀ-ում 2.5% տնտեսական աճ է կանխատեսում 2016-ին12 հունվարի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր Bloomberg պարբերականը կանխատեսում է ներկայացրել 2016-ին երկրների տնտեսական աճի վերաբերյալ: Փորձագետների գնահատմամբ՝ դիտարկված 93 երկրի շարքում անկում կանխատեսվում է Վենեսուելայում (-3.3%), Բրազիլիայում (-2.5%) Հունաստանում (-1.8%), Ռուսաստանում (-0.5%), Էկվադորում (-0.5%): Պարբերականի հրապարակած ցուցակում տնտեսական աճի մակարդակով առաջատարները արևելասիական զարգացող երկրներն են՝ Հնդկաստան (7.4%), Վիետնամ (6.6%), Բանգլադեշ (6.6%), Չինաստան (6.5%), Շրի Լանկա (6.4%): Bloomberg-ը 2016-ին Հայաստանի համար կանխատեսել է 2.5% տնտեսական աճ: Հարևան Ադրբեջանում աճը կկազմի 2.4%, իսկ Վրաստանում 3%, գրում է Panorama.am-ը: Փորձագետները առանձնացրել են նաև 5 երկիր, որտեղ 2016-ին ճգնաժամի հավանականությունը ամենաբարձրն է: Դրանք են Բրազիլիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան, Թայվանը: Պարբերականի կանխատեսումը հիմնված է 2015-ի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին 93 երկրներում տնտեսագետների շրջանում անցկացված հարցումների վրա: 2016-ի պետբյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճն 2016-ին Հայաստանում նախատեսված է 2,2%-ի սահմանում։ ՀԲ–ի վերջին կանխատեսման համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016-ին կկազմի 2,2%: Կարդացեք նաև՝ ՀԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը ՀՀ-ում 2015-ի համար բարելավել է, 2016-ի համար՝ վատթարացրել ԵԶԲ. 2016-ին ՀՆԱ աճը Հայաստանում նախորդ տարվանից ցածր կլինի` մոտ 1,7-2,2% Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |