ԵԶԲ. 2016-ին ՀՆԱ աճը Հայաստանում նախորդ տարվանից ցածր կլինի` մոտ 1,7-2,2%

ԵԶԲ. 2016-ին ՀՆԱ աճը Հայաստանում նախորդ տարվանից ցածր կլինի` մոտ 1,7-2,2%

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վերլուծաբանները կանխատեսում են, որ 2016-ին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կտատանվի 1,7–2,2 տոկոսի սահմանում, ինչը ցածր է 2015-ին գրանցված ցուցանիշից։

Ինչպես նշվում է ԵԶԲ-ի վերլուծական վարչության հրապարակած «ԱՊՀ–ի դեկտեմբերին մակրոմոնիտորում», բանկի կոնսենսուս–կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսությունը կաճի 2,2 տոկոսով։

Ըստ զեկույցի` 2015 թ.–ի չորրորդ եռամսյակում տնտեսության դանդաղումը կարող է զգայուն լինել արտաքին առևտրի պայմանների վատացման, ամրապնդվող փոխարժեքի, արդյունահանող արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում առաջարկների շոկի հետևանքով դրական արդյունքի թուլացման պատճառով։

«Տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է գրանցել 2015 թ. հոկտեմբեր - նոյեմբերին։ ՀՆԱ–ի աճը 2015-ի արդյունքում կազմել է 2,5 - 2,7 տոկոս (2,3 տոկոս` նախատեսված կոնսենսուս–կանխատեսման համաձայն)», – նշվում է փաստաթղթում։

ԵԶԲ-ի վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի ՀՆԱ–ի աճի հեռանկարը 2016 թ. մնում է անորոշ ուժեղացող արտաքին խոցելիության հետևանքով։

«Ռուսաստանի տնտեսության վերականգնման շուրջ տիրող անորոշությունը, Եվրոպայում աճի ցածր տեմպերը, տարածաշրջանում ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, մետաղների ցածր գները առաջարկի շոկից անհետացող արդյունքի, ինչպես նաև դրամի իրական ամրապնդման պայմաններում, կսահմանափակեն արտահանումն ու արդյունահանող և վերամշակող արդյունաբերության ցուցանիշները», – նշվում է զեկույցում։

Ինչպես նշում է ԵԶԲ-ն, արտահանման համար դրական կարող է դառնալ ԵՏՄ երկրներ և այլ ուղղություններով արտահանման երթուղիների ընդլայնման արդյունքում բարենպաստ պայմանների ավելացումը։

Մակրոտնտեսական քաղաքականության սահմանափակ գործիքները, դանդաղ վարկավորումը, կառուցվածքային բարեփոխումների պակասը կզսպեն սպառումն ու ներդրումները, որոնց կրճատումը յոթ տարվա ընթացքում համակարգային բնույթ է ստացել։ Առևտրի, որոշ ծառայությունների և շինարարության ոլորտներում գրանցված անկումը կարող է դադարել, այդ թվում նաև դրամական փոխանցումների վերականգնման արդյունքում։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսվում է 4,1 տոկոսի սահմանում։ 2016 թ.–ի պետբյուջեի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճն այս տարի Հայաստանում նախատեսված է 2,2 տոկոսի սահմանում։ ՀԲ–ի վերջին կանխատեսման համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2016 թ.–ին կկազմի 2,2 տոկոս։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---