ՀԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը ՀՀ-ում 2015-ի համար բարելավել է, 2016-ի համար՝ վատթարացրել

ՀԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը ՀՀ-ում 2015-ի համար բարելավել է, 2016-ի համար՝ վատթարացրել

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը 2015-ին Հայաստանում կանխատեսում է 2.5% տնտեսական աճ, 2016-ին՝ 2.2%, իսկ 2017 և 2018-ին համապատասխանաբար 2.8 և 3% աճ:

Հայաստանում 2015-ի աճի մասով ՀԲ-ն իր կանխատեսումը 1.7%-ային կետով բարելավել է և, ընդհակառակը, 2016-ի աճի մասով կանխատեսումը -0.7%-ով վատթարացրել է: Հունիսին ՀԲ-ն Հայաստանում 2015 և 2016 թթ. կանխատեսում էր համապատասխանաբար 2% և 2.7% աճ:

Հունվարի 6-ին հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» 286 էջանոց զեկույցում ՀԲ-ն ըստ երկրների ներկայացնում է տնտեսական աճի կանխատեսումները:

Հայաստանի 2015-ի բյուջեի հիմքում դրված է 4.1%, իսկ 2016-ի բյուջեի հիմքում՝ 2.2% աճի կանխատեսումը: Փաստորեն, ՀԲ-ն 2016-ին Հայաստանի տնտեսական աճի հարցում ավելի լավատես է, քան ՀՀ կառավարությունը, գրում է «Ա1+»-ը:

Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներ երկրում՝ Ռուսաստանում, ՀԲ-ն տնտեսական անկում է կանխատեսում թե՛ 2015, թե՛ 2016 թթ.՝ համապատասխանաբար –3.8% և -0.7%: Ռուսաստանում տնտեսական վերականգնումը, ըստ ՀԲ-ի, կսկսվի 2017-ին՝ 1.3% և 2018-ին՝ 1.5% աճ:

Ռուսաստանում 1% տնտեսական անկումը Հայաստանում և Ղազախստանում աճի վրա ունենում է համապատասխանաբար 0.6 և 0.3 % ազդեցություն:

Իրանում, որի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն աստիճանաբար վերացվում են, առաջիկա տարիներին կայուն տնտեսական աճ է կանխատեսվում՝ 4%-ի սահմաններում:

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանում տնտեսական անկումը բացասական ազդեցություն է ունենում հարևան երկրների, հատկապես Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի վրա, որոնք զգալի մասնավոր դրամական փոխացումներ են ստանում Ռուսաստանից: Դրամական փոխանցումները դոլարային արտահայտությամբ անկում են ապրում նաև ռուբլու արժեզրկման արդյունքում՝ այս երկրներում հանգեցնելով սպառման և գնողունակ պահանջարկի կրճատման:

ՀԲ-ի մասնագետները հաշվարկել են, որ Ռուսաստանում 1% տնտեսական անկումը Հայաստանում և Ղազախստանում աճի վրա ունենում է համապատասխանաբար 0.6 և 0.3% ազդեցություն: Եվրոպա – Կենտրոնական Ասիա տարածաշրջանում 2016թ. ամենամեծ տնտեսական աճը կանխատեսվում է Թուրքմենստանում՝ 8.9%, իսկ ամենամեծ անկումը Ռուսաստանում՝ – 0.7%:

Ռուսաստանից բացի, ըստ ՀԲ-ի, 2016-ը անկումով կփակի նաև Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսը՝ -0.5: ԵՏՄ անդամ Ղազախստանում այս տարի կգրանցվի 1.1%, իսկ Ղրղզստանում՝ 4.2% աճ:

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015–ին նախատեսված է 4,1%-ի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։

 Ուշագրավ
Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար