Ինչի մասին էին PAN-ի շաբաթվա ամենահետաքրքիր հոդվածները 6 փետրվարի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Տնտեսության ու կրթության վայրիվերումներից ու ադրբեջանական դրոներից մինչև երևանյան կինոթատրոնների փետրվարյան պրեմիերաներն ու հայուհիների գեղեցկությանն արևմտյան նկարիչների անդրադարձը: Առանձնացրել ենք ամենահետաքրքիր հոդվածները, որոնք PAN-ը գրել է անցած մի քանի օրվա ընթացքում: 2015 թվականին Հայաստանի ներմուծումն ընկավ մոտ քառորդով, արտահանումը` մոտ 5%-ով: Հիմնական արտահանման շուկաների կրճատումը հաջողվեց կոմպենսացնել արտահանման ավանդական ճյուղերի գերլարված աշխատանքով ու նոր շուկաներում աշխուժացմամբ: Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ին Արտահանման ու ներքին սպառման անկման պատճառով ՀՀ արդյունաբերությունը ևս անկում է ապրում: Սակայն, ընդհանուր դժվարությունների ժամանակաշրձանում կան ոլորտներ, որտեղ իրավիճակը ոչ միայն չի վատթարացել, այլև զգալիորեն բարելավվել է. Աճ` անկման ընթացքում. Որ ոլորտներն են զարգանում ՀՀ-ում տնտեսական խնդիրների ֆոնին 2015-ն ամենալարվածն էր ղարաբաղյան հակամարտության գոտում 1994 թ. կնքված հրադադարից ի վեր: Ամեն ինչից զած, կտրուկ ինտենսիվացավ անօդաչու սարքերի կիրառումը, նաև` քարոզչական նպատակներով: PAN-ը պատմում է, թե ինչ ԱԹՍ-ներ են կիրառվում ղարաբաղյան հակամարտության գոտում Կրթության որակը հասարակությունը մշտապես հուզող հարցերից մեկն է: Ոլորտում տիրող իրավիճակի արտացոլումներից մեկն էլ միասնական կրթություններին շրջանավարտների արդյունքների փոփոխությունն է. կարդացեք, ինչպիսի վայրիվերումներ են ցույց տալիս հայ աշակերտների ավարտական քննությունների արդյունքները Հայաստանի արդարադատության համակարգը լեփլեցուն է սովորական քաղաքացու տրամաբանությանը չենթարկվող դատավճիռներով: PAN-ն առանձնացրել է վերջին ժամանակաշրջանի վճիռներից մի քանիսն ու առաջարկում է փորձել կռահել մեղադրյալների ճակատագիրը Հայ-չինական դարավոր առնչությունների պատմությունը բավական ուշագրավ դրվագներ ունի: Հատկապես հետաքրքիր է չինահայ գործիչների՝ քիչ հայտնի կամ անհայտ գործունեությունը։ PAN-ը պատմում է, ինչպես հայ վաճառականը հեղինակեց Աստվածաշնչի առաջին ամբողջական չինարեն թարգմանությունը ՏՏ զարգացումը անխուսափելիորեն բարձր որակավորում ունեցող մասնագետների պահանջարկ է ստեղծում, որին առաջարկը չի համապատասխանում: Խնդրի լուծման համար ստեղծվում են ուսուցման և վերապատրաստման հատուկ հարթակներ: PAN-ը պատմում է հնդկական աջակցության գործող նման կենտրոններից մեկի մասին Երևանում մեկնարկել է Հայաստանում առաջին «Ստարտափերի եվրոպական շաբաթը». Հետևեցինք ու պարզեցինք, ինչ մարտահրավերներ են ծառացած հայկական ստարտափերի առջև ըստ ոլորտի մասնակիցների Հայուհիները մշտապես հայ նկարիչների ներշնչանքի աղբյուր են հանդիսացել, սակայն քչերին է հայտնի, որ հայ կնոջ գեղեցկությունը պատկերել են նաև եվրոպացի ու ամերիկացի մի շարք արվեստագետներ։ PAN- ն ամբողջացրել ու ներկայացնում է այդ ստեղծագործությունները Բաքվին անհաճո ցանկացած իրավիճակում ադրբեջանական քարոզչությունն Ալիևի գլխավորությամբ իր ամբողջ «մաղձը» թափում է միջնորդների գլխին: Այս անգամ այդպիսի իրավիճակ ստեղծվեց ԵԽԽՎ-ում բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած հակահայկական բանաձևի մերժման արդյունքում: Ինչու է անիմաստ ադրբեջանցի պաշտոնյաների վրդավմունքը Չնայած ձմռան վերջին ամիսը համաշխարհային կինոյի համար նշանավորվում է «Օսկարի» առաջիկա մրցանակաբաշխությամբ, գարնանն ընդառաջ կարելի է նաև բլոկբաստերների հանդիպել: Ներկայացնում ենք 5 նորույթ, որոնք կարելի է դիտել Երևանի կինոթատրոններում փետրվարին Գարնանն ընդառաջ, երբ թռչունների ձագերը սկսում են թռչել սովորել և հաճախակի են վայր ընկնում բնից, PAN-ը որոշ խորհուրդներ է հավաքել փետրավոր բարեկամների փրկության համար Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |