Աճ` անկման ընթացքում. Որ ոլորտներն են զարգանում ՀՀ-ում տնտեսական խնդիրների ֆոնին

Աճ` անկման ընթացքում. Որ ոլորտներն են զարգանում ՀՀ-ում  տնտեսական խնդիրների ֆոնին

PanARMENIAN.Net - 2015 թվականը Հայաստանի տնտեսության համար արձանագրվեց մի շարք կարևոր տնտեսական ցուցանիշների նվազմամբ. 3,9%-ով կրճատվեց արտահանումը, 26,5%-ով` ներմուծումը, 8%-ով` ներքին առևտրի շրջանառությունը, ինչը բացասական ազդեցություն թողեց հայկական արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերի վրա: Սակայն, ընդհանուր դժվարությունների ֆոնին որոշ ոլորտներում իրավիճակը ոչ միայն չի վատթարացել, այլև զգալիորեն բարելավվել է:

Արդյունաբերության արտադրանքի ամբողջ ծավալը 2015-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 1 տրլն 327 մլրդ դրամ՝ 2014-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5.2%-ով: Այս տվյալները հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության տեսակների:

Արդյունաբերության հիմնական մասը ապահովել է հանքագործական արդյունաբերությունը, որի ծավալը 2015-ին կազմել է ավելի քան 221 մլրդ դրամ՝ 2014-ի համեմատ աճելով 50.4%-ով: Մշակող արդյունաբերությունն, ընդհակառակը, կրճատվել է 5,6%-ով` մինչև 821 մլրդ դրամ: Մասնավորապես, անկում է ապրել սննդամթերքի արտադրությունը, կազմելով մոտ 288 մլրդ դրամ (9%-ի նվազում), խմիչքների արտադրությունը՝ (102 մլրդ դրամ 19.7%-ի անկում), էլեկտրական սարքավորանքի արտադրությունը (մոտ 4.7 մլրդ դրամ (32.4%-ի անկում) և արտադրության այլ ճյուղերը:

Ընդհանուր անկման ֆոնին զգալի աճ է գրանցել ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ մոտ 94 մլրդ դրամի՝ (49.1%-ի աճ), ինչպես նաև ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ ավելի քան 18 մլրդ-ի (61%-ի աճ), սակայն ծխախոտի և ոսկու կտրուկ աճը բավարար չէր մշակող արդյունաբերության ծավալի անկումից խուսափելու համար:

Էական աճ է գրանցել նաև կահույքի արտադրությունը՝ 41%, սակայն դրա ծավալները դեռևս տպավորիչ չեն, ընդհամենը՝ մոտ 3.5 մլրդ դրամ: Մշակող արդյունաբերության մասով աճել է նաև դեղագործական արտադրանքի արտադրությունը՝ 25.1% (մոտ 7.5 մլրդ դրամ), քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 10.3% (ավելի քաան 9 մլրդ դրամ), հագուստի արտադրությունը՝ 16.8% (մոտ 9.5 մլրդ դրամ):

Կարդացեք նաև՝ Ինչն էր «փրկում» Հայաստանի արտահանումը 2015-ին

2015-ին ՌԴ-ից տրանսֆերտները նվազել են, ԱՄՆ-ից՝ աճել

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---