ՀՀ-ում օդանավ շահագործողի վկայական ունի 9 ավիաընկերություն. Ռեեստրում 29 օդանավ է գրանցված

ՀՀ-ում օդանավ շահագործողի վկայական  ունի 9 ավիաընկերություն. Ռեեստրում 29 օդանավ է գրանցված

PanARMENIAN.Net - ՀՀ օդանավերի պետական ռեեստրում 2016-ի ապրիլի 1-ին գրանցված օդանավերը 29-ն են: Դրանից 26-ը պատկանում է ընկերություններին, 2-ը` ՀՀ նախագահի աշխատակազմին, 1-ը` անհատին:

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ՀՀ-ում օդանավ շահագործողի վկայական են ստացել 9 ավիաընկերություն, որոնք իրականացնում են ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր օդային փոխադրումներ: Այդ ընկերություններն են`

1. «Ատլանտա Յուրոփիան Էյուեյս» ՍՊԸ Էյրբաս A-320 EK 32008 2. «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերություն» ՓԲԸ 3. «Էյր Արմենիա» ՓԲԸ 4. «Ռիլայբլ Յունիք Սերվիսիզ Ավիեյշն» ՍՊԸ 5. «Սաութ Էյրլայնզ» ՍՊԸ 6. «Սկիվա Էյր» ՍՊԸ 7. «Տարոն Ավիա» ՍՊԸ 8. «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ 9. «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ

Օդանավ շահագործողի վկայական ստացած ոչ բոլոր ավիաընկերությունները ռեեստրում ունեն գրանցած օդանավեր:

Շահագործողի վկայականը փաստաթուղթ է, որի հիման վրա ընկերությունը համարվում է օդանավ շահագործող: Շահագործողի վկայական ունեցող օդանավ շահագործողը կարող է ստանալ Ավիափոխադրողի մասնագիր, որտեղ նշվում են շահագործվող օդանավերի տիպերը, իրականացվելիք ավիափոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, փոստային, համակցված) և օդային փոխադրումների իրականացման տարածաշրջանները:

Կարդացեք նաև՝ «Էյր Արմենիա»-ն կվերադառնա հայկական շուկա

Հայաստանի նոր ավիափոխադրող «Արմենիա»-ն 17 ուղղությունով չվերթներ կիրականացնի

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---