«Էյր Արմենիա»-ն կվերադառնա հայկական շուկա

«Էյր Արմենիա»-ն կվերադառնա հայկական շուկա

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր դատարանը հաստատել է «Էյր Արմենիա» ավիաընկերության առողջացման ծրագիրը: Սա նշանակում է, որ առաջիկայում ավիաընկերությունը կրկին կհայտնվի շուկայում, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Ընկերության մարքեթինգի գծով մենեջեր Սիրական Համբարձումյանը տեղեկացրել է, որ դատարանն իրականում հաստատել է մարտի 4-ին ընկերության պարտատերերի ժողովի ժամանակ փակ քվեարկութմամբ կայացված որոշումը: Այդ ժողովի ժամանակ պարտատերերը քվեարկությամբ որոշել են ընկերությանը հնարավորություն տալ աշխատել և պարտքերը մարել՝ սնանկացման գնալու փոխարեն:

Համբարձումյանն ասել է, որ կայացված որոշումը ենթադրում է, որ առաջիկայում «Էյր Արմենիա» ավիաընկերությունը պետք է պարտատերերի պարքտերը վերադարձնի, վարձակալի օդանավեր և վերսկսի չվերթները:

Անդրադառնալով այն հարցին, թե սնանկացած ընկերությունը որտեղից պետք է գումար հայթայթի պարտքերը մարելու և օդանավեր վարձակալելու համար՝ Համբարձումյանն ասել է, որ «Էյր Արմենիա» ընկերության 49 տոկոսի բաժնետեր «East Prospect Faund»-ը ինքնուրույն լուծել է այդ խնդիրը. «Ներդրումներ կան»,- ընդգծել է Համբարձումյանը:

«Էյր Արմենիա»-ն պարտքեր շատ ունի և բազմապիսի ընկերությունների՝ նավթի մասով, նավիգացիայի և այլն:

Մարքեթինգի գծով մենեջերը խոսել է նաև ավիաընկերության չվերթների իրականացման ժամկետների մասին: «Այս պահին դա շատ դժվար է դա ասել, որովհետև մեր սերտիֆիկատների ժամկետը դեռ գործում է, այն պետք է երկարացնենք: Բայց ամեն ինչ կանենք, որ թեժ սեզոնին՝ ամռանը, մտնենք դաշտ»,-ասել է նա:

Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական շուկայում շուտով կհայտնվի նոր ավիափոխադրող «Արմենիա» ավիաընկերությունը, որն առաջին կանոնավոր չվերթները սկսելու է իրականացնել ապրիլի 21-ից` ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա: Ընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռուսաստան, Թեհրան, Դուբայ, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Պրահա, Բարսելոնա, Լառնակա, Լոնդոն:

Ընթերցեք նաև` «Արմենիա»-ի առաջին չվերթը՝ ապրիլի 21-ին. Ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---