ՀՀ նախագահ. Շատերը դժգոհ են փոփոխությունների տեմպից, բայց կտրուկ քայլերը լավ արդյունքի չեն բերի 17 մայիսի 2016 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Անկախ ապրիլյան իրադարձություններից, պետական միջոցները խնայողաբար ծախսելը կենսական անհրաժեշտություն է: Այդ մասին է լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Վիեննայից վերադառնալու ճանապարհին: «Շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց կտրուկ քայլերը մեզ լավ հանգրվանի չեն հասցնի», - նկատել է նախագահը՝ նշելով, որ պարտադիր չէ, որ այդ 4 օրը լիներ, որպեսզի խոսվեր բարեփոխումների մասին: «Երբ մենք սահմանադրական բարեփոխումներ էինք նախատեսում, դա փոփոխությունների սկիզբն էր: Միշտ կարելի է իշխաննություններին կշտամբել դանդաղկոտության կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը խնդրին համեմատության մեջ նայելն է», - ասել է նախագահը: Լրագրողների հետ զրույցում նախագահն առաջին հերթին անդրադարձել է Վիեննայում Ալիևի հետ հանդիպման արդյունքներին՝ նկատելով, որ հայկական կողմը նպատակ է ունեցել պարզել՝ բանակցությունները փակուղում են, թե՞ ոչ: Նախագահը հայտնել է նաև, որ հայկական կողմն ապրիլին մոտ 8 քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |