ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները հուլիսի 1-ին կհանդիպեն Սոչիում

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները հուլիսի 1-ին կհանդիպեն Սոչիում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն կհանդիպեն հուլիսի 1-ին Սոչիում և կքննարկեն սիրիական կարգավորումն ու երկկողմ հարաբերությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ և պայմանավորվել են անձնական հանդիպման մասին:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրի արտգործնախարարները հուլիսի 1-ին կհանդիպեն Սոչիում` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում: Այդ հանդիպմանը կքննարկվեն ինչպես իրավիճակը տարածաշրջանում, շեշտը դնելով սիրիական կարգավորման վրա, այնպես էլ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից 2015 թվականի նոյեմբերին ռուսական Սու-24 ռմբակոծիչը ոչնչացնելու համար: Կրեմլում Էրդողանի նամակը կարևոր քայլ են համարել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: ՌԴ մամուլի քարտուղարը, սակայն, նշել է, որ խնդիրները չի հաջողվի լուծել մի քանի օրում:

Ընթերցեք նաև. Ռուսաստանը կհանի Թուրքիա այցելելու սահմանափակումները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---