Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել:

Պուտինն Էրդողանին ցավակցություն է հայտնել հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Խոսվել է նաև երկրների հարաբերությունների բարելավման մասին, կարևորվել է երկկողմ համագործակցությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ NTV հեռուստաալիքը սեփական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ երկու նախագահների բանակցությունները տևել են 40 րոպե, եղել են «արդյունավետ և դրական»:

Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2015-ի թուրքական Անթալիայում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում: Դրանից տառացիորեն մի քանի օր անց թուրքական կործանիչը խոցեղ ռուսական Սու-24 օդանավը Սիրիայի երկնքում: Միջադեպից հետո Պուտինը չէր արձագանքում կապ հաստատելու էրդողանի փորձերին:

Կրեմլում Էրդողանի նամակը կարևոր քայլ են համարել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: ՌԴ մամուլի քարտուղարը, սակայն, նշել է, որ խնդիրները չի հաջողվի լուծել մի քանի օրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---