Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը կվերսկսի գործել 2017-ին

Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը կվերսկսի գործել 2017-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 14-ի նիստում ասել է, որ նախորդ նիստում, 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրերի նախագիծը քննարկելիս հայտարարվել էր, որ նախարարությունների առաջարկով կասեցվում է այդ գործընթացը, ինչը դարձել է բազմաթիվ հարթակներում անհիմն քննարկման առարկա:

«Այդ կասեցումը բխում էր հենց այս ստուգման արդյունքից: Փաստորեն ՎՊ նախնական արդյունքների մասով դրանք իրոք կան, ուստի ճիշտ էր կասեցնելու որոշումը», - ասել է վարչապերը:

Նա տեղեկացրել է, որ երեք նախարարությանը հանձնարարական է տրվել, որպեսզի ներկայացնեն նոր գործիքակազմ ավելի հստակ վերահսկելու այդ գործընթացը:

«Իսկ 2017թ. պետբյուջեի նախագծում սոցիալական փաթեթի այդ բաղադրիչը մենք ընդգրկելու ենք», - ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ սոցիալական փաթեթը 2016թ. համար գործում է, ընթացիկ տարվա պետբյուջեով նախատեսված ծախսերն իրականացվում են, որևէ խոչընդոտ չկա:

ՀՀ վարչապետը հուլիսի 7-ի նիստում հայտարարել էր, որ սոցփաթեթներում կան չարաշահումներ, որի հետևանքով պահպանվելու է միայն առողջապահության բաղադրիչը, իսկ հանգստինը հանվելու է՝ 2017-19թթ. միջնաժամկետ ծրագրերում: Պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթի հանգստի բաղադրիչը 2016-ին գործելու է և ովքեր 2015-ին և 2016-ին չեն օգտվել իրենց հանգստի փաթեթից, կարող են մինչև 2016-ի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում օգտագարծել հնարավորությունը:

Կարդացեք նաև՝ Մոտ 300 մլն դրամի խախտում՝ սոցփաթեթների հանգստի բաղադրիչում

Սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցմամբ 3 տուրօպերատոր այլևս չի գործում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---