ՀՀ ԱԳՆ. Նախնական տվյալներով Թուրքիայում հայեր չեն տուժել

ՀՀ ԱԳՆ. Նախնական տվյալներով Թուրքիայում հայեր չեն տուժել

PanARMENIAN.Net - Նախնական տեղեկություններով Թուրքիա‬յում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ նախարարությունը:

Ավելի վաղ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։

«Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում», - Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Արտգործնախարարությունը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552: Հնարավոր է կապ հաստատել հետևյալ էլ.փոստի հասցեով՝ A.manaserian@mfa.am, ինչպես նաև ԱԳՆ սոցիալական ցանցերի միջոցով։

Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ երկիրը այսպես կոչված «Խաղաղ խորհրդի» կառավարման տակ է գտնվում: Նախագահ էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց:

Հեղաշրջման փորձի ընթացքում սպավել է հեղաշրջման 16 կազմակերպիչ:

Որոշ աղբյուրներ հայտնում են բանակում ձերբակալությունների ու պաշտոնանկությունների մասին` մասնավորապես, պաշտոնանկ է արվել 5 գեներալ և 29 գնդապետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունները վերահսկում են երկրում տիրող իրավիճակը:

Զոհերի թիվն ավելի քան 100 է վերջին տվյալներով, փոխանցում է Anadolu-ն: Եվս 1154 մարդ վիրավոր է: Ավելի քան 1500 մարդ ձեռբակալվել է:

Կարդացեք նաև՝ Թուրքիայում հեղաշրջման փորձ է. Զինվորականների, ոստիկանների, ցուցարարների բախումներ

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---