Խորենացուց 64 ցուցարար է բերման ենթարկվել

Խորենացուց  64 ցուցարար է  բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ի երեկոյան ի պաշտպանություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների կազմակերպված երթից հետո Խորենացի-Տիգրան Մեծ փողոցների հարակից տարածքից ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 64 անձ:

Այս մասին տեղեկացրել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտնում է Panorama-ը:

Նրանցից 1-ի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Վերջինիս մասով կատարվում է քննություն, նա ձերբակալված է: Մյուս բերման ենթարկվածներն ազատ են արձակված:

Խորենացի փողոցը քաղաքացիների համար փակ է. նրանց թույլ չի տրվում գտնվել արգելափակված հատվածում: Իրավապահները բերման են ենթարկում անհնազանդներին: Տարածքում թույլատրվում է գտնվել միայն լրագրողներին, գրում է Pastinfo.am-ը:

Հուլիսի 26-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցներն, ովքեր հուլիսի 17-ից ցույցեր են անցկացնում Խորենացի փողոցում, երթ են անցկացրել Երևանի փողոցներով:

Ցույցի մասնակիցները վանկարկում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, գունդը գրաված անձանց և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի անունները: Նրանք անցել են ՀՀ ոստիկանության գլխավոր մասնաշենքի և Ազգային անվտանգության մասնաշենքի մոտով:

Ցուցարարները պահանջում էին նաև վերականգնել ՊՊԾ գնդի էլեկտրամատակարարումն ու հեռախոսային և ինտերնետ-կապը ներսում գտնվող անձանց հետ:

Հուլիսի լույս 27-ի գիշերը ոստիկանության և «Սասնա ծռերի» փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են «Սասնա ծռերից» չորսը, այդ թվում՝ Պավել Մանուկյանն ու իր որդին, ու մեկ ոստիկան: Խմբի ևս 2 անդամ հանձնվել է կամ դուրս բերվել գնդի տարածքից:

Կարդացեք նաև՝ Ոստիկանություն. «Սասնա ծռերը» բժիշկներ են պատանդել

ՄԻՊ. Բերման ենթարկվածների թվում անչափահասների մասին տեղեկատվությունը չի հաստատվել

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---