Թբիլիսիում կալանավորվել են Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործով կասկածյալները23 օգոստոսի 2016 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի գործով ձերբակալված 7 անձի համար Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Ըստ քննության տվյալների, խումբը մտադիր էր պայթեցնել Ռուսաստանից Հայաստան գնացող գազատարը: Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալվածներից մեկը հաճախակի է այցելել Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը: Միևնույն ժամանակ պետանվտանգության մարմնի ներկայացուցիչն ասել է, որ «դեռևս չի հաստատված` արդյոք այդ հանցավոր խումբը ղեկավարվել է այդ երկրից (Ուկրաինայից): «Թբիլիսիի քաղաքային դատարանը ահաբեկչության փորձի գործով մեղադրյալների համար որպես խափանման միջոց ընտրել է կալանքը: Դատավորը հաշվի է առել դատախազության միջնորդությունը և կալանավորել է գործով անցնող բոլոր 7 քաղաքացիներին: Նախնական դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին տեղական ժամանակով 15:00-ին»,-մեջբերում են վրացական ԶԼՄ-ները քաղաքային դատարանի հայտարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանում 7 անձ է ձերբակալվել, որոնք փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեվան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի 5 քաղաքացի. Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Վ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեվան Մ-ն, և քաղաքացի Իրակլի Բ-ն` հանցագործության մասին չտեղեկացնելու համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |