Վրաստանում կանխվել է Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցումը

Վրաստանում կանխվել է Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցումը

PanARMENIAN.Net - Վրաստանում 7 անձ է ձերբակալվել, որոնք փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը:

«Քննությունը պարզել է, որ ձերբակալվածներն Արագվի գետի մոտ պատրաստվում էին պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գաղամուղի վերգետնյա հատվածը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեվան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի 5 քաղաքացի. Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Վ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեվան Մ-ն, և քաղաքացի Իրակլի Բ-ն` հանցագործության մասին չտեղեկացնելու համար:

Իրենց նպատակն իրականացնելու համար, օգոստոսի 20-ին հանցավոր խմբի անդամները մեկնել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մոտակա անտառային մասիվ` թաքստոցից հանելու համար պայթուցիկ նյութերն ու զենքը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---