Դեպի Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալվածներից մեկը հաճախ այցելել է Ուկրաինա

Դեպի Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալվածներից մեկը հաճախ այցելել է Ուկրաինա

PanARMENIAN.Net - Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալվածներից մեկը հաճախակի է այցելել Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը: Միևնույն ժամանակ պետանվտանգության մարմնի ներկայացուցիչն ասել է, որ «դեռևս չի հաստատված` արդյոք այդ հանցավոր խումբը ղեկավարվել է այդ երկրից (Ուկրաինայից), հայտնում է «Վզգլյադը»:

Նշվում է, որ մյուս մանրամասները հետաքննության շահերից ելնելով չեն հրապարակվում:

Վրաստանում 7 անձ է ձերբակալվել, որոնք փորձել են պայթեցնել Ռուսաստան-Հայաստան գազամուղը: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեվան Մամպորիան: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի 5 քաղաքացի. Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Վ-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է պարեկային ոստիկանության գործող աշխատակից Լեվան Մ-ն, և քաղաքացի Իրակլի Բ-ն` հանցագործության մասին չտեղեկացնելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---