Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Խաչատուրովը՝ ԱԱԽ քարտուղար

Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Խաչատուրովը՝ ԱԱԽ քարտուղար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

Գևորգյանը մինչ այդ զբաղեցնում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Մեկ այլ հրամանագրով ԱԱԽ քարտուղարի պաշտոնում է նշանակվել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

Արմեն Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երևան քաղաքում: 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։ 1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ: Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։

1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։ 1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2007թ. հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ 2008թ. ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ, 2014-ի օգոստոսին հրաժարական է տվել՝ աշխատանքի անցնելով «IDEA» հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում: 2016 թվականի հունիսի 6-ին նշանակվել է ԱԱԽ քարտուղար:

Կարդացեք նաև՝Վիգեն Սարգսյանը՝ ՀՀ պաշտպանության նոր նախարար

Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է արտգործնախարար

 Ուշագրավ
---