Մխիթարյանը միայնակ է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» բազայում

Մխիթարյանը միայնակ է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» բազայում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին միայնակ է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում:

Դա եղել է այն բանից հետո, երբ Մխիթարյանն ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ չի մասնակցել «Բեռնլիի» դեմ խաղին (0:0), գրում է Daily Mail-ը:

«Յունայթեդի» կազմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 5 խաղի` ընդհանուր առմամավ դաշտում անցկացնելով 104 րոպե: Վերջին անգամ նա մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին (1:2) սեպտեմբերի 10-ին:

«Մեր համար էլ լավ ժամանակներ կգան: Մենք առաջ ենք շարժվում: Մեկը բոլորի, և բոլորը` մեկի համար»,-գրել է 27-ամյա ֆուտբոլիստն իր Instagram-ում:

Հոկտեմբերի 28-ին Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել էր անգլիական թիմի վերջին խաղերին չմասնակցելու փաստը: «Ինձ համար վճարված գումարը, չգիտեմ այն 38, թե 40 միլիոն էր, խաղաժամանակ չի երաշխավորում: Այնպես որ, ես մարզումների ժամանակ հնարավոր ամեն բան անում եմ, որ տեղ նվաճեմ թիմի կազմում, սկսեմ նորից խաղալ», - ասել է Մխիթարյանը,

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսը» հետևում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծավծ իրավիճակին: «Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել ֆուտբոլիստին դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Հիմա իտալական ակումբը կրկին մտադիր է տրանսֆերային հարցում ուղարկել «կարմիր սատանաներին» 27-ամյա կիսապաշտպանի արժեքի մասին, որին չհաջովեց ամրագրվել նոր թիմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---