Մխիթարյան. «Ինձ համար վճարված գումարը խաղաժամանակ չի երաշխավորում, իմ տեղը պետք է նվաճեմ»

Մխիթարյան. «Ինձ համար վճարված գումարը խաղաժամանակ չի երաշխավորում, իմ տեղը պետք է նվաճեմ»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է անգլիական թիմի վերջին խաղերին չմասնակցելու փաստը։

«Ինձ համար վճարված գումարը, չգիտեմ այն 38, թե 40 միլիոն էր, խաղաժամանակ չի երաշխավորում: Այնպես որ, ես մարզումների ժամանակ հնարավոր ամեն բան անում եմ, որ տեղ նվաճեմ թիմի կազմում, սկսեմ նորից խաղալ», - ասել է Մխիթարյանը, The Mirror պարբերականին հղումով գրում է Նովոստի Արմենիան:

Մխիթարյանը չի կարծում, թե մասնակցելու է բոլոր խաղերին: Ըստ մարզիկի, նրա` խաղադաշտ դուրս գալը կախված է նաև մարզչի ընտրած մարտավարությունից և մեր մրցակցից:

«Կարող եմ ասել, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին»,- հավելել է ֆուտբոլիստը:

«Յունայթեդի» կազմում Մխիթարյանը մասնակցել է ընդամենը 5 խաղի` ընդհանուր առմամբ խաղալով միայն 104 րոպե: Վերջին անգամ նա դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ պրեմիեր լիգայի խաղում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել ակումբը 2017-ի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորթմունդի «Բորուսիայից»: 2015-16 թթ առաջնության ընթացքում նա Բունդեսլիգայում խփել էր 23 գնդակ ու կատարել էր 33 գոլային փոխանցում, դառնալով տարվա ամենաարդյունավետ ֆուտբոլիստը:

Կարդացեք նաև՝ «Յուվենտուսը» կրկին հետաքրքրվում է Մխիթարյանով

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---