Մեկ շնչին ընկնող արտահանման ծավալով ՀՀ-ն առաջ է անցնում Վրաստանից

Մեկ շնչին ընկնող արտահանման ծավալով ՀՀ-ն առաջ է անցնում Վրաստանից

PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից արտահանումը, ըստ ԱՎԾ տվյալների, կազմել է $1.3 մլրդ: Ստացվում է, որ մեկ շնչին ընկնող արտահանման ծավալը կազմել է մոտ $433:

Միևնույն ժամանակ Վրաստանից արտահանումը կազմել է $1.512 մլրդ: Վրաստանի մշտական բնակչության թիվը մոտ 3.72 մլն մարդ է: Այսինքն, մեկ շնչին ընկնող արտահանման ծավալը կազմում է $406:

Ստացվում է, որ ՀՀ-ն առաջ է անցել Վրաստանից մեկ շնչին ընկնող արտահանման ծավալով:

Նույն ժամանակահատվածում Ադրբեջանից արտահանումը կազմել է $6.54 մլրդ: Այստեղ մշտական բնակչության թիվը մոտ 9.5 մլն է: Ըստ այդմ, մեկ շնչին ընկնող արտահանման ծավալը կազմում է $688:

Սակայն, եթե հանենք հանքահումքային արտադրանքի ցուցանիշը (նավթ, գազ, մետաղներ և այլն), Ադրբեջանը 2016-ի առաջին 9 ամսում արտահանել է $844 մլն-ի արտադրանք, Հայաստանը՝ $959 մլն-ի: Ստացվում է, որ մեկ շնչին ընկնող ոչ հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալը Ադրբեջանում կազմում է $87.9, ՀՀ-ում՝ $319:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները:Արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է միանգամից 19.8%-ով: 10 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $1.453 մլրդ:ՀՀ ներմուծումը նվազել է 0.3%-ով, կազմելով $2.6 մլրդ:Ընդհանուր առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով աճել 6.1%-ով, կազմելով $4.067 մլրդ:

Կարդացեք նաև՝ Ինչ, ուր և որքան է արտահանում Հայաստանը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---