Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից ոչ հանքահումքային արտահանման ծավալով

Հայաստանն առաջ է անցել Ադրբեջանից ոչ հանքահումքային արտահանման ծավալով

PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից արտահանումը կազմել է մոտ $5.790 մլրդ: Սակայն, եթե այս ցուցանիշից հանենք նավթը, գազն ու բենզինը, որը, ըստ Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի տրամադրած տվյալների, կազմում է ընդհանուրի մոտ 87%-ը, արտահանման ծավալը կկազմի ընդամենը $756.2 մլն: Սրա մեջ են մտնում նաև արտահանվող ոսկու և սև մետաղների ծավալները:

Միևնույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանումը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների, կազմել է $1.129 մլրդ: Եթե այս ցուցանիշից հանենք հանքահումքային արտադրանքի ցուցանիշը՝ մոտ $300 մլն, կմնա մոտ $829.4 մլն:

Ստացվում է, որ ոչ հումքային արտահանման ծավալով 2016-ի առաջին 8 ամսում ՀՀ-ն Ադրբեջանի ցուցանիշը գերազանցել է ավելի քան $73 մլն-ով:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի հունվար-օգոստոսի ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց հիմնական մասով աճ է գրանցվել: Մասնավորապես, աճել է և ՀՀ ներմուծումը՝ 13.4%-ով, և արտահանումը՝ 36.6%-ով: Համագումարային առևտրաշրջանառության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 20.6% աճ:

Կարդացեք նաև՝ Ինչ, ուր և որքան է արտահանում Հայաստանը. 2016-ի առաջին կեսի թվապատումը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---