Ինչ, ուր և որքան է արտահանում Հայաստանը

Ինչ, ուր և որքան է արտահանում Հայաստանը

2016-ի առաջին կեսի թվապատումը

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2016-ի հունվար-հուլիս ընթացքում ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց հիմնական մասով աճ է գրանցվել: Մասնավորապես, նվազել է ՀՀ ներմուծումը՝ 9%-ով: Իսկ արտահանումը, ընդհակառակը, ավելացել է 13.2%-ով: Համագումարային առևտրաշրջանառության ոլորտում, այնուամենայնիվ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 1.3% անկում:

PanARMENIAN.Net - 7 ամսում ՀՀ-ից արտահանումը կազմել է մոտ $969 մլն: ՀՀ ներմուծումը կազմել է մոտ $ 1 մլրդ 670 մլն: Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է $460 մլն:

PanARMENIAN.Net -ը ներկայացնում է, թե որ երկրներն ու ապրանքներն են «փրկել» ՀՀ տնտեսությունը, իսկ որոնք՝ նպաստել դրա անկմանը:

Արտահանումը կազմել է $969 մլն` 2015-ի նույն ժամանակահատվածի $831.9 մլն-ի դիմաց (ավելացել է $137.1 մլն-ով կամ՝ 16.5%): Այդ թվում՝ ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է ավելի քան $78 մլն-ով ( ընդ որում, դեպի ՌԴ արտահանումն աճել է $82 մլն-ով, փոխարենը $7մլն-ով նվազել է արտահանումը դեպի Թուրքմենստան): Դեպի ԵՄ արտահանումն ավելացել է մոտ $26 մլն-ով: Հայկական արտադրության հիմնական սպառողներից ավելի քան 2 անգամ ավելացել է արտահանումը Բելգիա՝ $47 մլն-ով, կազմելով ավելի քան $91 մլն: Փոխարենը $1.3 մլն-ով նվազել է արտահանումը Գերմանիա, $3.1 մլն-ով` Իտալիա, $6.4 մլն-ով` Նիդերլանդներ:

2015-ին կտրուկ նվազել է արտահանումը ԱՄՆ՝ 38.9%-ով, 71.3%-ով` Թուրքիա, 9%-ով՝ Իրան, 57.2%-ով՝ Չինաստան:

Փոխարենը կտրուկ աճել է դեպի Հունգարիա, Ֆինլանդիա, Կիպրոս, Սլովակիա և ԱՄԷ արտահանումը: Ավելի մանրամասն` ստորև բերված գծապատկերոում:

Արտահանվող հիմնական ապրանքները

2016-ի առաջին 7 ամսում արտահանման առավել զգալի ծավալներ են եղել հետևյալ ապրանքային խմբերում. հանքահումքային արտադրանք` մոտ $258 մլն (7.4%-ի անկում), պատրաստի սննդամթերքի արտադրություն` $206.5 մլն (27.2%-ի աճ), թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր` մոտ $204.6 մլն (78.7%-ի աճ), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր` $119.8 մլն (15.1%-ի անկում)։ Մանածագործական իրերի արտահանումը կազմել է մոտ $53.9 մլն` ավելանալով 76.3%-ով: Առավել մանրամասն՝ ստորև բերված գծապատկերներում:

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016-ի առաջին 7 ամսում կազմել է $ 2 մլրդ 658.858 մլն` 2015-ի նույն շամանակահատվածի համեմատ աճելով 2.3%-ով։

ԱՊՀ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ $776.8 մլն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.9%-ով: Հատկանշական է, որ ԱՊՀ տարածքում շրջանառությունն աճել է միայն ՌԴ հետ՝ մոտ $684.6 մլն` աճելով 10%-ով: Մյուս երկրների պարագայում գրանցվել է նվազում. Ուկրաինայի հետ՝ $58.5 մլն կամ մոտ 21.1%-ով, Բելառուսի հետ՝ $16.8 մլն կամ -6.2%, Թուրքմեստանի հետ՝ $8.9 մլն կամ –16.9%:

ԵՄ երկրների հետ ևս առևտրաշրջանառությունը նվազել է 1.3%-ով՝ կազմելով մոտ $664 մլն: Այդ թվում, Գերմանիային բաժին է ընկել $178.8 մլն (5.2%-ի անկում), Բելգիային՝ $53.6 մլն (6.9%-ի անկում), Նիդերլանդներին՝ մոտ $39.9 մլն (15.7%-ի անկում)։

ՀՀ առևտրաշրջանառությունն 2016-ի առաջին 7 ամսում աճել է ԵՄ մի քանի երկի հետ, այդ թվում՝ մոտ 2 անգամ Բուլղարիայի հետ՝ կազմելով $114.1 մլն, Ավստրիայի՝ մոտ $12.1 մլն (17.2%), Ֆինլանդիայի՝ մոտ $9.3 մլն (55.4%), Հունաստանի՝ $11.7 մլն(52.4%):

 Ամենաընթերցվողը բաժնում
Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները
Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
 Ուշադրության կենտրոնում
Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան

Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը

 Բաժնի այլ նյութերը
Մնա տանը՝ կառաքեն Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում
Որքանով և ինչպես է վաճառվել «ԱրարատՑեմենտը» Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը