Իբրահիմովիչ. Մխիթարյանը «կարիճի հարվածն» ինձնից է սովորել19 հունվարի 2017 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կրնկով գոլը «Սանդերլենդի» դարպասը: «Շաբաթներ առաջ մենք մարզվում էինք, ու ես բացատրեցի, ինչպես է պետք շարժվել: Բացի այդ, փոխանցումն էլ պիտի արտակարգ լինի», - ասել է Իբրահիմովիչը, հայտնում է Daily Mirror-ը: Ինքը Մխիթարյանն ավելի վաղ, պատասխանելով հարցին, արդյոք նա հատուկ մարզվել էր «կարիճի հարվածը» կատարելու համար, ասել էր, թե նման հարվածը նախօրոք մշակել անհնարին է: Մխիթարյանի գոլը ճանաչվել էր 2016 թվականի դեկտեմբերի Անգլիական Պրեմիեր-լիգայի լավագույն գոլը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի գոլերը հայտնվել են «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում: Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին: Կարդացեք նաև. Իբրահիմովիչ. Ես երջանիկ եմ Մխիթարյանի հաջողությունների համար Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |