Մխիթարյանի գոլերը` «ՄՅու» դեկտեմբերի լավագույն գոլի համար քվեարկության առաջին 3 տեղում![]() 13 հունվարի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստներից ամենագեղեցիկ գոլերի հեղինակ է դարձել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գրում է Football.ua-ն: Մխիթարյանին հաջողվել է մի քանի կարևոր գոլերի հեղինակ դառնալ դեկտեմբերին: Դեկտեմբերի լավագույն գոլերի քվեարկության արդյունքում Մխիթարյանը զբաղեցրել է առաջին 3 հորիզոնականը: Առաջին տեղը ձայների 79%-ով բաժին է ընկել «Սանդերլենդի» հետ խաղում կրունկով իրացրած գնդակին: Երկրորդ լավագույն գոլը ճանաչվել է Լուգանսկի «Զարյաի» դեմ խաղում նրա խփած գնդակը, իսկ 3-րդ տեղում ձայների 4%-ով հաղթական գոլն է «Տոտենհեմի» դարպասին Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրոդ լավագույն խաղացողը դեկտեմբերի արդյունքներով՝ զիջելով առաջին տեղը Զլատան Իբրահիմովիչին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |