Իբրահիմովիչ. Ես երջանիկ եմ Մխիթարյանի հաջողությունների համար

Իբրահիմովիչ. Ես երջանիկ եմ Մխիթարյանի հաջողությունների համար

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչն անդրադարձել է իր թիմակից ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին վերջին հանդիպումների ընթացքում:

«Նա կարևոր է մեզ համար, այդ պատճառով էլ «Յունայթեդը» գնել է նրան, մարզիչն էլ դաշտ բերել: Նրանք գիտեն իր խաղի որակի մասին, մենք այդ որակը տեսնում ենք ամեն օր, այժմ աշխարհն էլ է տեսնելու: Ես երջանիկ եմ նրա համար», - ասել է նա ակումբի հեռուստատեսությանը, նշելով, որ Մխիթարյանը խփել է «ֆանտաստիկ գոլ» ուկրաինական «Զարյային» ու կարևոր գոլ «Տոտենհեմին», հայտնում է Express-ը:

Մխիթարյանն ակումբի կազմում վերջին 4 հանդիպումների ընթացքում 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Տոտենհեմի» հետ հանդիպման վերջում նա վնասվածք է ստացել: Ակնկալվում է, որ հայ ֆուտբոլիստը կապաքինվի մինչև դեկտեմբերի 26-ը:

Կարդացեք նաև. Մխիթարյանն ու Անրին գովեստի խոսքեր են փոխանակել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---