Զոլաքարում ընտրողներին ուղղորդելու մասին հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

Զոլաքարում ընտրողներին ուղղորդելու մասին հրապարակումներն ուղարկվել են ՔԿ

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու, ինչպես նաև նույն տեղամասում, վստահված անձին ծեծի ենթարկելու և դիտորդի աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե համապատասխան ստորաբաժանում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ ներկայացուցչ՝ Լիանա Հովհաննիսյանն ուղիղ եթերով հեռարձակել է տեղամասում քվեարկության գործընթացը, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ խմբերով քվեախցերի հետևում քվեարկում: Հանձնաժողովի նախագահն արդարացել է, թե ինքը բացատրել է, բայց ոչինչ անել չի կարող:

Կարդացեք նաև՝ Ահազանգ․ Զոլաքարում դիտորդի են ծեծել

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---