Ատոմ Էգոյանն ու Էրիկ Նազարյանը մի շարք ընտրախախտումներ են արձանագրել

Ատոմ Էգոյանն ու Էրիկ Նազարյանը մի շարք ընտրախախտումներ են արձանագրել

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և կինոսցենարիստ Էրիկ Նազարյանն արդեն եղել են վեց ընտրատեղամասում և որոշակի ընտրախախտումներ են արձանագրել:

Նրանք ուղիղ միացմամբ ցույց են տվել մի ցանկ, որի վրա նշումներ էր արված, թե քանի հոգի են քվեարկել տվյալ կուսակցության օգտին:

«Մի մարդ նստել էր քվեատուփի մոտ, այդ թղթի վրա նշում էր, թե քանի հոգի են իրենց օգտին քվեարկել, ու այդ մասին հայտնում էր իր կուսակցությանը», - պատմել է Նազարյանը, գրում է Aysor.am-ը։

Սփյուռքահայ դիտորդները հայտնել են, որ եղել են Իջևանում, Բերքաբերում, Հովքում, Գոշում, Հաղարծինում:

Ատոմ Էգոյանն էլ ընդգծել է, որ իրենց կողմից նշված դեպքը տեղի էր ունեցել Գոշում։

Էգոյանի խոսքով, սակայն, Հաղարծինում ևս շատ խառնաշփոթ վիճակ էր։ Ընտրախախտումների վերաբերյալ նրանք բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ ունեն, որը հետագայում կհրապարակեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ սփյուռքի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն են իրականացնելու։

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---