Հաքերները շարունակում են գրոհել «Խոստումը»29 ապրիլի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հեղինակները հայտնել են հաքերների նոր գրոհների մասին: «Հաքերները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում՝ մեզ լռեցնելու համար: Մենք բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստացել այն մասին, որ որոշ մարդիկ գնում են «Խոստումի» տոմսերը և վերջին պահին վերադարձնում դրանք», -ասվում է ֆիլմը ստեղծողների հայտարարության մեջ: Նշվում է, որ ով էլ կանգնած լինի այդ հաքերային հարձակումների հետևում, արդյունքը նույնն է՝ մարդկանց խանգարում են դիտել ֆիլմն ու Հայոց ցեղասպանության մասին պատմությունը կրկին չի բարձրաձայնվում: «Օգնեք մեզ պայքարել ճշմարտության դեմ ոտնձգությունների հետ: Տոմս գնեք, տոմս գնեք ձեր ընկերոջ համար, նույնիսկ 2-3 տոմս»,-կոչ է անում ֆիլմը ստեղծած թիմը: Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» պատմական դրաման ապրիլի 27-ից ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում: Դեռ մեծ էկրան բարձրանալուց առաջ ֆիլմն արդեն դարձավ քաղաքական շահարկումների և սկանդալների առարկա, բազում վեճեր հարուցեց ու գրավեց ԶԼՄ-ների ուշադրությունը, իսկ աշխարհի ամենաազդեցիկ հանդեսներն ու թերթերը իրենց տպավորությունները ներկայացրեցին ֆիլմի մասին: PanARMENIAN.Net ը հավաքել է ամենահեղինակավոր պարբերականների արձագանքները: Ընթերցեք նաև. Թուրքիայի պատասխանը «Խոստումին» տապալվել է բոլոր ճակատներում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |