Լոս Անջելեսի առևտրի պալատը չեղարկել է Թուրքիայի հետ գործարար համաժողովը23 մայիսի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի առևտրի պալատը մայիսի 22-ին հայտարարել է Լոս Անջելես-Թուրքիա գործարար համաժողովի չեղարկման մասին, որը պետք է կայանար մայիսի 25-ին: Թուրքիայի ամենանշանավոր 12 ընկերությունից ղեկավարների և խորհրդի անդամների մասնակցությամբ կլոր սեղան-հանդիպումը պետք է նպաստեր Լոս Անջելեսի և Թուրքիայի միջև գործարար կապերի զարգացմանը, հաղորդում է Asbarez.com-ը: Համաժողովը չեղարկվել է Վաշինգտոնում անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակումից հետո Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանի բարձրացրած մտահոգությունների պատճառով: Հարձակումը դատապարտել են ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները, իսկ սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել Պետքարտուղարությանը վտարել Թուրքիայի դեսպանին Միացյալ Նահանգներից: Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը՝ Լոս Անջելեսի քաղաքային խրհրդում ընտրված առաջին ամերիկահայը, ողջունել է պալատի որոշումը: «Ես շնորհակալություն եմ հայտնում Լոս Անջելեսի պալատին իմ դիմումին արձագանքելու և Լոս Անջելես-Թուրքիա գործարար համաժողովը չեղարկելու համար: ԱՄՆ խաղաղ քաղաքացիների վրա հարձակումը դատապարտելի է և մեր երկրի օրենքների կոպիտ խախտում»,- ասել է Գրեգորյանը: Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ The Washington Post-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած բախումների հետևանքով 9 մարդ է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց: Կարդացեք նաև՝Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության իրագործմանը (վիդեո) Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |