Սենատոր Մաքքեյնն առաջարկել է վտարել ԱՄՆ-ից Թուրքիայի դեսպանին

Սենատոր Մաքքեյնն առաջարկել է վտարել ԱՄՆ-ից Թուրքիայի դեսպանին

PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնն առաջարկել է վտարել ԱՄՆ-ից Թուրքիայի դեսպանին Վաշինգտոնում դեսպանատան մոտ մայիսի 16-ին Էրդողանի դեմ բողոքող ցուցարարների և նրա կողմնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով: Այդ մասին հայտնել է MSNBC հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։The Armenian Weekly-ի հաղորդմամբ, բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:

«Ես կվռնդեի Թուրքիայի դեսպանին»,-ասել է Մաքքեյնը, որի հայտարարությունը հրապարակվել է Morning Joe ծրագրի Twitter-ի միկրոբլոգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մաքքեյնը ելույթյ է ունեցել Morning Joe ծրագրի եթերում:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները պահանջել էին Թուրքիայից ներողություն խնդրել ծեծկռտուքի համար:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել պատասխանատվության կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության անդամներին, որոնք, նրա պնդմամբ, մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին:

Պետդեպարտամենտի պաշտտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումներով: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հարգում է խաղաղ բողոքի իրավունքը:

Ընթերցեք նաև. Կոնգրեսական Ռոյսը կոչ է արել պատասխանատվության կանչել Էրդողանի թիկնապահներին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---