Մանչեսթերի ահաբեկչության զոհերի թվում 8-ամյա աղջիկ կա23 մայիսի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Մանչեսթերի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում 8-ամյա աղջիկ կա: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է նվազագույնը 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 60-ը: Ողբերգության ժամանակ փոքրիկ Սեֆֆի-Ռոուզ Ռուսոսը անջատվել է մորից ու քրոջից, որոնց հետ եկել էր համերգի: Սոցցանցերում աղջկա բարեկամներն ու ընկերները մինչև վերջին պահը հույսը չէին կորցնում և փորձում էին ինչ-որ բան իմանալ կորած աղջկա մասին, գրում է The Telegraph-ը: Սակայն,հաստատվեց նրա մահվան լուրը՝ աղջիկը մահացել է պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից: Զոհված աղջնակի մայրը՝ Լիզան, և նրա ավագ քույրը՝ Էշլին, հիվանդանոցում են բեկորային վնասվածքներով, որոնք, սակայն, վտանգ չեն ներկայացնում կյանքի համար: Մանչեսթերի ոստիկանությունը հաստատել է, որ 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել Մանչեսթերում մայիսի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությանը մեղսակից լինելու կասկածանքով: «Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Արենայի» միջադեպին, մենք կարող ենք հաստատել, որ մեզ հաջողվել է ձերբակալել 23-ամյա մի երիտասարդի Մանչեսթերի հարավում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ընթերցեք նաև՝ Պայթյուն վերջին ակորդի ժամանակ. Ինչն է հայտնի մանչեսթերյան ահաբեկչության մասին, ինչը՝ դեռ ոչ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |