Աթլետիկայի թիմային ԵԱ-ին ՀՀ-ից 16 մարզիկ կմասնակցի

Աթլետիկայի թիմային ԵԱ-ին ՀՀ-ից 16 մարզիկ կմասնակցի

PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 24-25-ը Մալթայում կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը: Տղամարդկանց և կանանց պայքարում մեր երկիրը կներկայացնի 16 մարզիկ:

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է Եվրոպա մեկնող թիմի կազմը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Կանայք. Մարիաննա Բաղյան, Գայանե Չիլոյան, Լիլիթ Հարությունյան, Անգելինա Ավագյան, Էլլադա Ալավերդյան, Յանա Աբրահամյան, Ժաննա Շահնազարյան:

Տղամարդիկ. Տիգրան Մկրտչյան, Երվանդ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան, Գոռ Ներկարարյան, Լևոն Աղասյան, Ռոման Ալեքսանյան, Մանուկ Մանուկյան, Մելիք Ջանոյան, Արամայիս Սարգսյան:

Շահբազյանը նշել է, որ մինչև Եվրոպայի առաջնությունը հավաքականը հունիսի 6-20-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում.

«Հայաստանի առաջնությունում գրանցված արդյունքները ցույց են տալիս, որ Եվրոպա մեկնող աթլետները պատրաստ են լավագույնս հանդես գալու: Հիմնականում առաջատար աղջիկների հետ ենք մեծ հույսեր կապում: Կարծում եմ` հաջող կմասնակցեն:

Փորձը ցույց է տվել, որ մեր աթլետները կարող են մրցանակային տեղեր զբաղեցնել, նույնիսկ չեմպիոն դառնալ: Այնպես որ, մեդալ էլ կարող է լինել: Բայց առաջնությունը թիմային է և պետք է պայքարենք թիմով լավ տեղ զբաղեցնելու համար»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Գայանե Չիլոյանը, Անգելինա Ավագյանը, Էլլադա Ալավերդյանը, Դավիթ Սարգսյանը և Յուրա Խաչատրյանը հունիսի 3-ին Ստամբուլում կմասնակցեն Բալկանյան երկրների պատանիների անհատական առաջնությանը:

Նախատեսվում է նաև, որ մի քանի աթլետ հանդես կգա Վրաստանի բաց առաջնությունում (մայիսի 26-28):

Կարդացեք նաև՝ Գալուստյան. Օլիմպիական ուղեգիր ստանալու վերջին փորձը Գերմանիայի մրցաշարն է

Ուղին անվանում է առաջնամագլցողը. Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---