Ֆիրդուսի փողոցի շուկայի առևտրականները կտեղափոխվեն առևտրային այլ տարածքներ

Ֆիրդուսի փողոցի շուկայի առևտրականները կտեղափոխվեն առևտրային այլ տարածքներ

PanARMENIAN.Net - Ֆիրդուսի փողոցում գործող շուկայի առևտրականները կտեղափոխվեն առևտրային այլ տարածքներ: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քանի որ առաջիկայում տվյալ տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ, քաղաքապետն աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ վերոնշյալ առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

«Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական աշխատանքները, և պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առևտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը: Արդեն այսօրվանից բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առևտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն: Այս հարցում եղեք խիստ հետևողական, քանի որ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ տվյալ առևտրականներին հանում ենք այդ տարածքներից՝ փոխարենը չառաջարկելով գործունեությունը շարունակելու պայմաններ »,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել մեկշաբաթյա ժամկետում հարցն ամբողջությամբ կարգավորել:

Հանձնարարվել է նաև, որ բանակցությունների շրջանակում գործող շուկաների սեփականատերերի հետ նաև պայմանավորվածություն ձեռք բերվի, որ որոշակի ժամանակահատվածում տրամադրված տարածքների դիմաց տվյալ առևտրականներից գումար չգանձեն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆիրդուսի տարածքում սկսվելու է մոտ 90 մ. տրամագծով ամբողջապես կոր, օղակաձև նոր հրապարակի կառուցում:

Ընթերցեք նաև. Ֆիրդուսի շուկան ու «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքի կիսակառույցը քանդվելու են

Երևանի 33-րդ թաղամասը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---