Ադրբեջանը ցուցադրել է «գերեվարված հայաստանցուն»21 հունիսի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, ոմն մի անձի ներկայացնելով որպես հայկական բանակի զինծառայող, որն իբր «դիվերսիոն հետախուզական խմբի» անդամ է: Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա արած հայտարարությունը, որն ասել է, թե իր անունը «Զավեն Կարապետյան է, ծնված 1974թ. նոյեմբերի 16-ին Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում, գյուղացի է»: Այնուհետև ադրբեջանական զինուժի գերության մեջ գտնվող քաղաքացին սկսում է պատմել, իբր մարտական հերթապահություն է իրականացնում, ու եկել էր առաջնագիծ՝ ադրբեջանցիներ սպանելու համար, հայտնում է Haqqin.az-ը: Համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ ՀՀ Տավուշի մարզի Դովեղ գյուղում Զավեն Կարապետյան անուն, ազգանունով բնակիչ չկա: Հատկանշական է, որ ադրբեջանցի դիվերսանտ ներկայացվող քաղաքացուն հարցաաքննում են ոչ հայկական կամուֆլյաժի ռազմական բաճկոնով, որի գրպաններում ավտոմատի պահունակներ կան: Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: Ընթերցեք նաև.Դիվերսիա, թե մոլորված գյուղացի. Ինչ գերու մասին է խոսում Ադրբեջանը Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |