Մխիթարյանը կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» ամերիկյան շրջագայությանը

Մխիթարյանը կմասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» ամերիկյան շրջագայությանը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հրապարակել է ԱՄՆ-ում խաղաշրջանին նախորդող շրջագայությանը մասնակից անդամների ցանկը, որտեղ ներառված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդը» մի շարք ընկերական հանդիպումներ կունենա: Ընդհանուր առմամբ շրջագայության կմեկնի ակումբի 27 ֆուտբոլիստ: Մեկնողների թվում չի լինի Զլատան Իբրահիմովիչը, վնասվածքի պատճառով: Ցուցակում Մխիթարյանի բացի ընդգրկված են Փոլ Պոգբան, Դավիթ դե Խեան:

«Մանչեսթեր Յունայթեդը» 5 ընկերական հանդիպում կունենա ԱՄՆ-ում: Ակումբի մրցակիցները կլինեն «Լոս Անջելես Գելաքսին» (հուլիսի 15-ին), «Ռեալ Սոլթ Լեյքը» (հուլիսի 17-ին), «Մանչեսթեր Սիթին» (հուլիսի 20-ին), «Ռեալը» (հուլիսի 23-ին) և «Բարսելոնան» (հուլիսի 26-ին):

«Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը:

Ընթերցեք նաև. Մխիթարյանը՝ ՀՀ-ում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու, հաջողության գրավականի ու Մոուրինյուի մասին

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---