Հուլիսի 17-ին Մխիթարյանն ու Մովսիսյանն իրար դեմ կխաղան

Հուլիսի 17-ին Մխիթարյանն ու Մովսիսյանն իրար դեմ կխաղան

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը իրար դեմ կխաղան ընկերական խաղում՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ԱՄՆ-ում խաղաշրջանին նախորդող շրջագայության շրջանակում:

Հուլիսի 17-ին, «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմեկնի ԱՄՆ, կհանդիպի «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 5 ընկերական հանդիպում կունենա ԱՄՆ-ում: Ակումբի մրցակիցները կլինեն «Լոս Անջելես Գելաքսին» (հուլիսի 15-ին), «Ռեալ Սոլթ Լեյքը» (հուլիսի 17-ին), «Մանչեսթեր Սիթին» (հուլիսի 20-ին), «Ռեալը» (հուլիսի 23-ին) և «Բարսելոնան» (հուլիսի 26-ին): Ընդհանուր առմամբ շրջագայության կմեկնի ակումբի 27 ֆուտբոլիստ: Մեկնողների թվում չի լինի Զլատան Իբրահիմովիչը, վնասվածքի պատճառով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2016-ի մարտին հայտարարել էր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի: «Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան», - ասել էր նա:

Մինչդեռ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը 2016-ի նոյեմբերին հայտարարեց. «Ես ցանկացել եմ Յուրային տեսնել հավաքականում, բայց ֆեդերացիայի նախագահի պատասխանը բոլորդ գիտեք»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---