ՀՀ նախագահ. «Ոսկե ծիրանը» դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի մունետիկ

ՀՀ նախագահ. «Ոսկե ծիրանը» դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի մունետիկ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 14-ի երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Ընթերցեք նաև. 14-ամյա «Ոսկե ծիրանը». Ինչպես մեկնարկեց գլխավոր հայկական կինոփառատոնը

Փառատոնի մասնակիցները Հանրապետության նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի անցած ուղու, ձեռքբերումների, ինչպես նաև այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնին: Ողջունելով «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին, հյուրերին՝ նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, որոնք հետևողականությամբ և նվիրվածությամբ ամեն տարի Երևանի և մայրաքաղաքի հյուրերի համար արարում են այս սպասված տոնը:

Նախագահը շեշտել է, որ հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգևում մեր հանդիսատեսներին, այլև կարևոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար՝ գեղագիտական և աշխարհայացքային աճի տեսանկյունից: Նա նշել է, որ այս փառատոնը նաև կոչված է ստեղծելու համապատասխան հոգևոր-մշակութային միջավայր և մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ:

«Գոհունակությամբ ենք արձանագրում «Ոսկե ծիրանի» հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը և ավանդույթներին: Մեր դասական ժառանգությունը և ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման: Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք և դիտարկենք համաշխարհային և միջազգային համատեքստում:

Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, որ մեզանում դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաև խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրող և մունետիկ»,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Փառատոնի ժյուրին կգնահատի 47 ֆիլմ, որոնք ընդգրկվել են մրցութային ծրագրում: Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում 100 ֆիլմ կցուցադրվի, որոնցից շատերը 2017-ի լավագույն համաշխարհային ֆիլմերից են:

Ընթերցեք նաև. Բորիս Խլեբնիկով. Ամենահզոր քարոզչական ֆիլմը «Միմինոն» է

 Ուշագրավ
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը
Պետրոսյանն օգտագործել է Տերյանի ու Զարյանի բանաստեղծությունները
---