Զեյթունցյան. Հունիսին նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է մոտ 30%-ով

Զեյթունցյան. Հունիսին նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է մոտ 30%-ով

PanARMENIAN.Net - Համաձայն սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը 2017-ի առաջին 6 ամիսներին եղել է 1 միլիոն 350 հազար 791՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 24.3 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Ինչ վերաբերում է զբոսաշրջային այցելություններին, Կոմիտեի նախագահը նշել է, որ 2017-ի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 298. 533 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18.2 տոկոսով ավելի է: «Սա աննախադեպ բարձր ցուցանիշ է մեզ համար, բայց մեր առջև նպատակ ենք դրել կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը»,- ընդգծել է Զարմինե Զեյթունցյանը, հայտնում է Panorama.am-ը:

Զարմինե Զեյթունցյանը նաև հայտնել է, որ 2017-ի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 27,7 տոկոսով:

Ըստ նրա ՝ զբոսաշրջիկների թվով Հայաստանում առաջատար են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Աճ է գրանցվել նաև Թուրքմենստանից՝ 132 տոկոս, Ուզբեկստանից՝ մոտ 200 տոկոս, ինչպես նաև Իրաքից, Կանադայից և Իսպանիայից:

«Հոկտեմբերին նշագծվել են այն հիմնական թիրախային շուկաները, որոնց հետ աշխատում ենք, մասնավորապես, ներքին շուկան, Ռուսաստանը, Իրանը, Արևմտյան Եվրոպայի այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ, Գերմանիան, Պարսից ծոցի երկրներ: Այս տարի ուսումնասիրում ենք նաև այլ շուկաներ, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան: Իհարկե հարկ եղած դեպքում օգտվում ենք նաև առիթներից այլ երկրներում զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու»,- նշել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:

Անդրադառնալով ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշմանը՝ Զարմինե Զեյթունցյանն ասել է որ ՌԴ ներքին անձնագրերով արդեն Հայաստան է ժամանել մոտ 8.000 քաղաքացի:

Որոշումն ուժի մեջ է մտել 2017 թվականի փետրվարի 23-ին:

Ընթերցեք նաև. Զարմինե Զեյթունցյան.Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր

2017-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից ՀՀ 20%-ով ավելի շատ զբոսաշրջիկ է ուղևորվել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---