Time-ի «Տարվա մարդը»՝ Հոլիվուդում սեռական ոտնձգությունների մասին բարձրաձայնողները 6 դեկտեմբերի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Time պարբերականը 2017 թվականի «Տարվա մարդ» է հայտարարել #MeToo արշավի մասնակիցներին, որոնք բարձրաձայնել էին իրենց՝ սեռական ոտնձգությունների զոհ դառնալու մասին: Այդ մասին հայտնում է CNN-ը: Ավելի վաղ տասնյակ կանայք հայտարարել էին հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական բնույթի ոտնձգությունների ենթարկվելու մասին: Նման հայտարարություններ արեցին հայտնի դերասանուհիներ Գվինետ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Ռոզաննա Արքեթը, Կարա Դելեվինը, Քեյթ Բեքինսեյլը, Սոֆի Դիքսը, Ասիա Արջենտոն և Միրա Սորվինոն: 65-ամյա Վայնշտեյնն ամենահայտնի հոլիվուդյան պրոդյուսերներից է, նա աշխատել է Քվենտին Տարանտինոյի, Գաս վան Սենթի և Մարտին Սկորսեզեի հետ: Հոկտեմբերին Ամերիկայի պրոդյուսերների գիլդիան (PGA) ընդմիշտ նրան հեռացրեց իր շարքերից այս մեղադրանքների պատճառով: Թեկնածուների ցուցակում ներառվել էին ինչպես համաշխարհային առաջնորդներ, այնպես էլ սպորտի, բիզնեսի ներկայացուցիչներ և տարբեր շարժումներ: Թեկնածուների թվում էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Դեկտեմբերի 5-ին Time ամսագրի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքում 2017-ի «Տարվա մարդ» էր դարձել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Արքայազնի օգտին էր քվեարկել ընթերցողների 24%-ը: #MeToo արշավի մասնակիցները6%-ով երկրորդ տեղում էին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |