Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ «Տարվա մարդ», ըստ Time-ի ընթերցողների

Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ «Տարվա մարդ», ըստ Time-ի ընթերցողների

PanARMENIAN.Net - Ամերիկյան Time պարբերականի ընթերցողներն օնլայն քվեարկության արդյունքում 2017-ի«Տարվա մարդ» են ընտրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին: Արքայազնի օգտին է քվեարկել ընթերցողների 24%-ը:

Դեկտեմբերի 6-ին ամսագիրը կհայտարարի «Տարվա մարդ» տիտղոսի արժանացած մարդու անունը:

Նոյեմբերին Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ իշխանական օղակներում կոռուպցիայի դեմ ուղղված արշավի շրջանակում: Ավելի ուշ հայտարարվել էր, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել և հարցաքննվել է մոտ 210 մարդ:

Երկրորդ տեղում #MeToo արշավի մասնակիցներն են, որոնք պատմել են, որ սեռական ոտնձգությունների զոհ են դարձել: Նրանք ստացել են քվեարկողների 6%-ի ձայնը: Ձայների 5%-ով երրորդ տեղը կիսել են ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Կապերնիկը, «ՌԴ-ի գործով» ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը և «Երազողները» (Dreamers)՝ երիտասարդները, որոնց ԱՄՆ են բերել անօրինական ճանապարհով եկած նրանց ծնողները:

2016-ին ընթերցողների քվեարկության արդյունքներով տարվա մարդ էր դարձել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---