ԵՄ-ն չի ներառել ՀՀ-ն հարկային ապաստարան համարվող երկների «սև ցուցակում» 6 դեկտեմբերի 2017 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը չի ներառել Հայաստանը հարկային ապաստարան համարվող՝ եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում»: Այս մասին նշվում է ԵՄ տնտեսական և ֆինանսական հարցերով կոմիտեի 2017-ի դեկտեմբերի 5-ին հրապարակած զեկույցում: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է ընդգրկել Հայաստանը հարկային ապաստարան համարվող երկրների «սև ցուցակում»: Որոշման նախագիծը պատրաստվել էր նոյեմբերի 21-ին: PanARMENIAN.Net ին ՀՀ Ֆինանսների նախարարությունից հաստատել էին ԵՄ-ի անդամ պետությունների հետ չհամագործակցող երկրների ցանկում հայտնվելու վտանգի մասին տեղեկությունը: Նախարարությունից նշել էին նաև, որ Երևանը 2017 թվականի հունվարից գտնվում է ակտիվ երկխոսության մեջ ԵՄ Խորհրդի Վարքի կանոնագրքի (Բիզնես հարկեր) խմբի փորձագետների հետ: ԵՄ «սև ցուցակում» հայտնվել է 17 երկիր՝ Բահրեյնը, Գրենադան, Ամերիկյան Սամոան, Մոնղոլիան, Թունիսը, ԱՄԷ, Պանաման և այլն: Նախորդ զեկույցների համաձայն՝ ԵՄ պաշտոնատար անձինք նախազգուշացրել էին 53 երկրի, որ վերջիններս գտնվում են «սև ցուցակում» հայտնվելու վտանգի տակ: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |