ԻՊ անդամը փորձել է մուտք գործել Հայաստան28 դեկտեմբերի 2017 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է «Իսլամական պետության» անդամ՝ Հայաստան մուտք գործելու փորձի մասին տեղեկությունը: Aravot-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն նշել է, որ փորձը կանխվել է, ահաբեկիչը ՀՀ քաղաքացի չէր։ Նշվել է, որ միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի սահմանային վերահսկողության տակ են՝ հատուկ հետախուզման ռեժիմով: Վեսթ Փոյնթի Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի՝ 2016 թվականին հայտնած տեղեկատվության համաձայն «Իսլամական պետությունը» Հայաստանի 1 քաղաքացի էր կարողացել հավաքագրել 2013-2014 թթ միջակայքում։ ԱԱԾ-ն PanARMENIAN.Net ին տրված պարզաբանման մեջ հերքել էր տեղեկատվության իսկությունը։ Նույն 2016 թվականին թուրքական մամուլը հայտնել էր երկրի տարածքում ԻՊ անդամ, ՀՀ-ում ծնված ֆրանսիայի քաղաքացի, կրոնափոխ եղած եզդի Արտյոմ Ալոյանի ձերբակալության մասին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |